Рубрика: Армянский язык, Մայրենի (Армянская литература)

Ջանի Ռոդարի Ո՞վ է հրամայում

Կարդում ենք Ջանի Ռոդարի․ ընտրիր Ռոդարիի պատմություններից մեկը, կարդա, տեղադրիր բլոգում և կատարիր առաջադրանքները։

Ո՞վ է հրամայում

Ես հարցրի մի աղջկա.
— Ո՞վ է հրամայում ձեր տանը:
Նա նայում է ինձ և լռում:
— Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա էլի նայում է ինձ և լռում:
— Ի՞նչ ես լռում: Որևէ մեկը, հավանաբար, հրամայում է:
Նա էլի զարմացած նայում է ինձ և լռում:
— Չգիտես՝ ի՞նչ է նշանակում հրամայել:
Չէ հա, նա գիտի:
— Ինչո՞ւմն է հարցը:
Նա նայում է ինձ և լռում: Զայրանա՞լ նրա վրա: Կարող է՝ խեղճը խուլ է: Եվ նա հանկարծ փախչում է ինձնից… Հետո նա կանգնեց, ինձ լեզու ցույց տվեց և ծիծաղելով բացականչեց.
— Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:

  1. Նկարիր քո ընտանիքի անդամներին, պատմիր նրանց մասին:

Սա իմ ընտանիքն է։ Այն բաղկացած է չորս հոգուց՝ հայրիկ, մայրիկ, քույր և ես։ Իհարկե, ես նկարել եմ նաև իմ շանը, քանի որ նա նույնպես իմ ընտանիքի անդամ է։ Հայրիկը մեր ընտանիքի գլուխն է, նա ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ամբողջ ընտանիքի համար: Մայրիկը հոգ է տանում մեր մասին, մեզ տալիս է իր քնքշանքն ու սերը: Չիլի անունով շունը կարևոր դեր է խաղում՝ հսկում է մեր տունը:

2. Լեզու բառով գրիր դարձվածքներ:

Լեզվի տակ բան կա — Ասելու մի բան ունենալ:

Լեզվի տակ ոսկոր չկա — Ինչ ուզի կարող է ասել:

Լեզուն կապ ընկնել — Վախից չկարողանալ խոսալ:

Լեզուն ատամների տակ պահել — Գաղտնապահ լինել: