Рубрика: Армянский язык, Մայրենի (Армянская литература)

Ինքնաստուգումը. Թեստ 1

Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք՝ գալիս էր ու հարցնում.
-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.
-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:
Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.
-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:
Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ամբո□ջ — ամբողջ
    ան□ամ — անգամ
    եր□եք — երբեք
    դար□ավ — դարձավ

2.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած
բ/կամակոր   
գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

3.Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
սովորական — անսովոր
պարզ — բարդ
վատ — լավ
երկար — կարչ

4.Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5.Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը                          
բ/ հարցերին                        
գ/ դարակները                    
դ/ խրճիթ                              

6.Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:
հարցեր նոր-նոր
մորուք երկար

7.Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է   ձանձրանալ             
բ/չէր կարողանում     կարողանալ           
գ/դնեն                դնել                   
դ/դարձավ              դարձել                 

8.Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
ենթակա      ամպերը, նամականիշները
ստորոգյալ     չեն գրում, չեն խմում

9.Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.
ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

10.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
                 Կաղամբ

11.Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
Շատ հետաքրքրասեր տղա, ով չի կարողանում նախադասություններ կազմել։

12.Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

13.Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
Ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց։

14.Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:

15.Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :
Ինչու՞ վզկապ է շունը ունի:

Рубрика: Армянский язык, Մայրենի (Армянская литература)

Ուսումնառության 5 տարիներ

1.
Ո՞ր դասարանից ես հաճախում Արևելյան դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշիր դպրոցը։
Արեւելյան դպրոց եմ եկել 3-րդ դասարանում։ Մինչ այդ սովորել եմ Ա.Բլոկի անվան 122 ռուսալեզու դպրոցում։

Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չես մոռանա, ինչո՞ւ:
Այստեղ աշխատում են հիանալի մասնագետներ, ովքեր իսկապես սիրում են երեխաներին։ Երբեք չեմ մոռանա այս դպրոցի իմ առաջին ուսուցչուհուն՝ Սաթենիկ Սիմոնյանին։ Երբ փոխադրուեցայ Արեւելեան վարժարան, հայերէն խօսիլ չգիտէի, եւ Էնկեր Սաթենիկն էր, որ մեծ աշխատանք տարաւ, որպէսզի դասընկերներուս հետ չմնամ եւ միանամ մեր ընկերական դասարանին։

Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որոնք քեզ հետ տանում ես։
Գիտելիք, ընկերություն, հրաշալի հիշողություններ։

3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:
Մեր սիրելի երրորդ դասարանցիներ, 4-րդ և 5-րդ դասարաններում դուք շատ նոր բաներ կսովորեք, նոր փորձառություններ ձեռք կբերեք, շատ հույզեր կզգաք՝ ուրախ և տխուր, կգնաք մի քանի հետաքրքիր արշավների և կմեծանաք: Ուշադիր եղեք միմյանց նկատմամբ, սովորեք և զարգացնեք։

Արևելյան դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարիր, տեղադրիր ու գրիր ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսակը․․․

Պատրաստիր 2-3ր տեսանյութ, որը պատմում է Արևելյան դպրոցի միջավայրի մասին։

Ծնողներիդ խնդրիր, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն քո ուսումնական գործունեությունը Արևելյան դպրոցում:
Մայրիկիս խոսքով. <<Արևելյան դպրոցում սովորելու երեք տարիների ընթացքում Էդգարը շատ է հասունացել. Նա դարձավ ավելի կենտրոնացած: Ծրագրավորման դասի շնորհիվ Էդգարն իր համար եզրակացություններ արեց և որոշեց, որ ցանկանում է իր ապագա մասնագիտությունը կապել ծրագրավորման հետ։ Էդգարը ներկայումս անցնում է ծրագրավորման և խաղերի ստեղծման առցանց դասընթացներ։>>

2․Միջին դպրոց

  • Ի՞նչ գիտես Միջին դպրոցի մասին:
  • Ցանկանո՞ւմ ես տեղափոխվել Միջին դպրոց:
  • Թվարկիր Միջին դպրոցի քեզ ծանոթ ուսուցիչներին:
  • Ինչպիսի՞ն կցանկանայիր, որ լիներ Միջին դպրոցը:
Рубрика: Армянский язык, Մայրենի (Армянская литература), Մայրենիի ստուգատես 2024

Մայրէնիի Ստուգատես 2024

Բլոգային աշխատանք

1. Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:
https://stepanyanedgar.wordpress.com/
2.Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչո՞ւ:
Իմ բլոգում կան այնպիսի բաժիններ, ինչպիսիք են՝ Հայոց լեզու և գրականություն, Մաթեմատիկա, Անգլերեն լեզու, Ռուսաց լեզու, Բնագիտություն, Հայրենագիտություն, Իմ գրադարանը, Ֆլեշմոբներ, Տեխնոլոգիա և Ինքնազարգացում: Ես ամենաքիչը գրում եմ Տեխնոլոգիա բաժնում, քանի որ կարծում եմ, որ տեխնոլոգիան պետք է աշխատել ձեր ձեռքերով, այլ ոչ թե բլոգեր գրել:
3.Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչո՞ւ եք հավանում:
https://karapetyannare.wordpress.com/
Ընտրել եմ դասընկերուհուս՝ Նարե Կարապետյանի բլոգը։ Ինձ դուր է գալիս Նարեի բլոգի ձևը: Նա, ինչպես ես, ունի բոլոր այն աշխատանքները, որոնք նա ավարտում է ժամանակին:
4.Գրել ձեր, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:
Մայրիկիս խոսքերից իմ բլոգը շատ կոկիկ է և հեշտ օգտագործման համար: Դրանում կարելի է գտնել ցանկացած աշխատանք, որը ես ավարտել եմ Արեւելյան դպրոցում սովորելիս։ Բոլոր աշխատանքները ավարտված են և դասավորված են հատվածներով։ Բլոգի օգտագործումը հարմար է, քանի որ այն պահպանում է ամբողջ աշխատանքը մի քանի տարի: Այսինքն՝ ուսուցիչը կամ իմ բլոգի ցանկացած այցելու միշտ կարող է տեսնել, թե երբ և ինչ աշխատանք եմ կատարել։
5.Կատարել բլոգային հետազոտական աշխատանք
-Ընտրել միջին դպրոցում դասավանդող ուսուցիչներից մեկի բլոգը։
Ընտրեցի աշխարհագրության ուսուցիչ Էմանուել Ագջոյանի բլոգը։
https://emanuelagjoyan.blogspot.com/
-Բլոգում գտնել /իմ մասին/ բաժինը, ծանոթանալ բլոգի հեղինակի հետ, համառոտ փոխադրել նրա մասին։Գրել, թե բլոգի հեղինակը ի՞նչ առարկա է դասավանդում։
Էմանուել Աղջոյանը դասավանդում է աշխարհագրության դասընթաց միջին և ավագ դպրոցում։
-Ուսումնասիրել բլոգի բաժինները, դուրս գրել այն բաժինները, որոնք քեզ հետաքրքրեցին, ի՞նչը․․․
https://emanuelagjoyan.blogspot.com/2015/05/7.html
Ընտրեցի <<Աշխարհագրություն 7>> բաժինը Այստեղ կարող եք տեսնել յոթերորդ դասարանի աշխարհագրության բոլոր թեմաները: Ինձ դուր է գալիս աշխարհագրության դասը, մանավանդ որ Իվետա Ջանազյանի հետ բնագիտության դասին անդրադարձել ենք այս թեմաներից մի քանիսին։
-Ճամփորդություն բաժնից նայել և գրել, թե բլոգի հեղինակը ո՞ւր է ճամփորդել։ Որ ճամփորդական ուղղությունը հավանեցիր։
Էմանուել Ագջոյանը դպրոցականների հետ այցելել է Ջերմուկ, Արատես, Բուսաբանական այգի, Գեղարքունիքի և Տավուշի մարզեր և Արայի լեռ։
Իմ ամենասիրած հատվածը դեպի Արատես քայլարշավն էր։
-Առանձնացրո՛ւ մեկ նախագիծ, որ հավանել ես․․․
https://emanuelagjoyan.blogspot.com/2018/09/blog-post.html
-Հանդիպում բլոգի հեղինակ-ուսուցչի հետ (տեսանյութով, լուսաբանումով, ֆոտոներով ներկայացրու)։


Ուսումնառության 5 տարիներ

  • Ո՞ր դասարանից ես հաճախում Արևելյան/Հյուսիսային դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշիր դպրոցը։
    Եկել եմ Արեւելյան դպրոց 3-րդ դասարանում սովորելու։ Տեղափոխվել եմ Ա.Բլոկի անվան ռուսալեզու դպրոցից։
  • Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ:
    Այս դպրոցի իմ առաջին ուսուցիչը՝ Սաթենիկ Սիմոնյանը, մեծ տպավորություն թողեց ինձ վրա։ Էնկեր Սաթենիկն ամեն ինչ արեց, որ ես ինձ լավ զգամ նոր դպրոցում և նոր ընկերներ ձեռք բերեմ։ Նա ինձ սովորեցրեց, թե ինչպես օգտվել համակարգչից և ինչպես գրել բլոգ:
  • Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որոնք քեզ հետ տանում ես։
    Ես ինձ հետ կտանեմ իմ իսկական ընկերներին և ինձ շրջապատող աշխարհի մասին շատ գիտելիքներ։
  • 3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:
    Մեր սիրելի երրորդ դասարանցիներ, 4-րդ և 5-րդ դասարաններում դուք շատ նոր բաներ կսովորեք, նոր փորձառություններ ձեռք կբերեք, շատ հույզեր կզգաք՝ ուրախ և տխուր, կգնաք մի քանի հետաքրքիր արշավների և կմեծանաք: Ուշադիր եղեք միմյանց նկատմամբ, սովորեք և զարգացնեք։
  • Արևելյան/Հյուսիսային դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարիր, տեղադրիր ու գրիր ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսակը․․․
  • Պատրաստիր 2-3ր տեսանյութ, որը պատմում է Արևելյան/Հյուսիսային դպրոցի միջավայրի մասին։
  • Ծնողներիդ խնդրիր, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն քո ուսումնական գործունեության մասին Արևելյան/Հյուսիսային դպրոցում:
    Մայրիկիս խոսքով. <<Արևելյան դպրոցում սովորելու երեք տարիների ընթացքում Էդգարը շատ է հասունացել. Նա դարձավ ավելի կենտրոնացած: Ծրագրավորման դասի շնորհիվ Էդգարն իր համար եզրակացություններ արեց և որոշեց, որ ցանկանում է իր ապագա մասնագիտությունը կապել ծրագրավորման հետ։ Էդգարը ներկայումս անցնում է ծրագրավորման և խաղերի ստեղծման առցանց դասընթացներ։>>

Рубрика: Армянский язык, Մայրենի (Армянская литература)

Իմ հորինած պատմությունը

Թույն պղպեղ
«Թույն պղպեղ» կոչվող գյուղում միայն պղպեղներ էին ապրում։ Պղպեղի անունով են կոչվել գյուղի բոլոր փողոցները՝ «Պղպեղ», «Կծու պղպեղ», «Քաղցր պղպեղ»։ Ծառերի ու թփերի վրա նույնպես միայն պղպեղ էին աճում։ Խանութում և շուկայում վաճառվում էր միայն պղպեղ։ Իսկ Թույն Պղպեղը ղեկավարում էր այս գյուղը:

Рубрика: Армянский язык, Մայրենի (Армянская литература)

Փոխեցին գլուխները

  • Կարդա՛ Ջաննի Ռոդարիի «Փոխեցին գլուխները» պատմվածքը։
  • Կատարի՛ր տեքստի վերջում տրված առաջադրանքները։

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։
    պատկերացնում, գրել, ոռնում է, հաչում են, մլավում է:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։
    Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
    Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ:
  • Ի՞նչ կլիներ, եթե։
  • Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում․․․
    Շատ հետաքրքիր կլիներ։
  • Եթե մուկը մլավեր ․․․
    Կատուն երբեք նրան չէր բռնի։
  • Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց․․․
    Կարծում եմ՝ մարդիկ կփորձեն ոչ մեկի հետ չհանդիպել:
  • Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը։
    Մարդիկ գիշերը կաշխատեին, ցերեկը քնում էին։
  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։
  • Առյուծը — մռնչում է
  • Ոչխարը — մայուն է
  • Խոզը — ճվաղում է
  • Հավը — կչկչում է
  • Այծը — մկկում է
  • Կատուն — մլավում է
  • Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.
  • խուլ շերեփ
  • լուռ հեռախոս
  • կանգնած զանգ
  • թույն պղպեղ
  • հաչող արջ
  • վազող նարինջ
  • Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․
  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր: Հորինածդ պատմությունը ձայնագրի’ր և հրապարակի’ր:
    «Թույն պղպեղ» կոչվող գյուղում միայն պղպեղներ էին ապրում։ Պղպեղի անունով են կոչվել գյուղի բոլոր փողոցները՝ «Պղպեղ», «Կծու պղպեղ», «Քաղցր պղպեղ»։ Ծառերի ու թփերի վրա նույնպես միայն պղպեղ էին աճում։ Խանութում և շուկայում վաճառվում էր միայն պղպեղ։ Իսկ Թույն Պղպեղը ղեկավարում էր այս գյուղը:
Рубрика: Армянский язык, Մայրենի (Армянская литература)

Վ․Դավթյան

1.Սովորի՛ր բերանացի (անգիր) Վ․ Դավթյանի բանաստեղծությունը։

Վահագն Դավթյան
Տեսիլքից են ծնվել տառերը մեր,
Հողմերով են սնվել տառերը մեր,
Ջրդեղվել են, դարձել երկաթագիր,
Քարերին են գրվել տառերը մեր…
Երբ փորձել են ջնջել ու եղծանել,
Կայծակին են տվել տառերը մեր…

2.Կրկնի՛ր Ե․ Չարենցի բանաստեղծությունը։

Ինչքան աշխարհը սիրես…

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Рубрика: Армянский язык, Մայրենի (Армянская литература)

ՀԵՔԻԱԹՆԵՐ, ՈՐ ԵՐԵՔ ԱՎԱՐՏՈՒՆԵՆ

Կարդա՛, ծանոթացի՛ր Ջանի Ռոդարիի «Հեքիաթներ, որ ունեն երեք ավարտ» փաթեթին, ընտրի՛ր դրանցից մեկը, սովորի՛ր պատմել, մտածի՛ր և գրի՛ր հարցեր ընտրածդ պատմվածքի վերաբերյալ։

ԽՈՐԱՄԱՆԿ ԲՈՒՐԱՏԻՆՈՆ
Կար-չկար մի տղա… Պինոքիո-Բուրատինոն։ Չէ, ոչ թե նա, ում մասին պատմել էր իտալացի գրող Կառլո Կոլոդին, ոչ էլ նա, ում մասին հեքիաթ էր գրել Ալեքսեյ Տոլստոյը։ Սա բոլորովին այլ տղա էր։ Ճիշտ է, սա նույնպես փայտից էր սարքված, բայց, մեկ է, ուրիշ էր։ Եվ նրան Կառլո հայրիկը չէր պատրաստել։ Նա ինքն էր իրեն սարքել։
Այս Բուրատինոն էլ, հեքիաթի նշանավոր փայտե մարդուկի նման, սիրում էր սուտ խոսել։
Եվ ամեն անգամ, երբ սուտ էր խոսում, նրա քիթն էլ էր երկարում։ Բայց, մեկ է, սա ուրիշ Բուրատինո էր։ Մանավանդ, որ երբ նրա քիթը երկարում էր, նա չէր վախենում,լաց չէր լինում և օգնության չէր կանչում։ Նա վերցնում էր դանակը կամ սղոցը և շատ հանգիստ կտրում էր քթի
ավելորդ մասը։ Չէ՞ որ նա փայտից էր, դրա համար էլ ամենևին ցավ չէր զգում։ Բայց քանի որ նա բավականին հաճախ էր սուտ խոսում, նույնիսկ շատ հաճախ, շուտով նրա տանը քթի ծայրից կտրված բազմաթիվ փայտե կտորներ հավաքվեցին։
– Շատ լավ է,- որոշեց նա,- կարծում եմ կբավարարի կահույք սարքելու համար։ Ես ինքս կպատրաստեմ և ատաղձագործին էլ փող չեմ տա։
Ասաց ու արեց։ Բուրատինոն մի լավ չարչարվեց և նրա տանը հայտնվեցին մահճակալ, սեղան, պահարան, աթոռներ, գրադարակներ, նստարաններ։ Վերջում, երբ ցանկանում էր հեռուստացույցի համար մի պահարանիկ սարքել, տեսավ, որ փայտը չի բավականացնում։
– Ոչինչ,- որոշեց նա,- պետք է միայն մեկ անգամ սուտ խոսել։
Նա դուրս վազեց փողոց և փնտրեց, թե ում կարող է ինչ-որ սուտ ասել։ Մեկ էլ տեսավ մի գյուղացու։
Բարի օր,- ողջունեց նրան Բուրատինոն։- Իսկ գիտե՞ք, որ Ձեր բախտը կարգին բերել է։
– Ի՞մ բախտը, ինչպե՞ս։
– Դեռ չգիտե՞ք։ Դուք ախր վիճակախաղի տոմսով հարյուր միլիոն եք շահել։ Այդ մասին հենց նոր ռադիոյով ասացին։
– Չի՜ կարող պատահել։
– Ո՞նց թե՝ չի կարող պատահել… Կներե՛ք, Ձեր անունն ի՞նչ է։
– Ռոբերտո Բիզլունգի։
– Դե հա, տեսնո՞ւմ եք, ռադիոյով հենց Ձեր անունն ասացին՝ Ռոբերտո Բիզլունգի։ Իսկ Դուք ինչո՞վ եք զբաղվում։
– Գյուցաղի եմ, հող եմ վարում…
– Ուրեմն կասկած չկա, հենց Դուք եք շահել հարյուր միլիոնը։ Շնորհավորո՜ւմ եմ…
– Շնորհակալ եմ, շնորհակալ եմ…
Սինյոր Բիզլունգին գլուխը կորցրել էր այս նորությունից, շատ էր հուզվել ու մտավ մոտակա սրճարան, որ ջուր խմի։ Հանկարծ գլխի ընկավ, որ ախր կյանքում ոչ մի անգամ վիճակախաղի տոմս չի գնել, ուրեմն ինչ-որ բան սխալ է։ Իսկ Բուրատինոն վերադարձավ տուն։ Նա շատ գոհ էր իր խորամանկությունից, քանի որ քիթը երկարել էր ճիշտ այնքան, որքան պետք էր պահարանիկի ոտքը սարքելու համար։ Նա կտրեց անհրաժեշտ կտորը, մաքրեց հարթաթղթով և մեխեց։ Ահա և պատրաստ է, հրաշալի պահարանիկ ստացվեց։ Եթե ուզենաս այսպիսի մի բան գնել, ահագին փող պիտի տաս, համարյա քսան հազար լիր։ Վատ չէր, ահագին փող տնտեսեց։ Իր տան համար կահ-կարասի
պատրաստելուց հետո Բուրատինոն որոշեց առևտրով զբաղվել։
– Շինանյութ կվաճառեմ և կհարստանամ։
Իսկապես, նա այնքան էր վարժվել ամեն տեսակ ստեր հորինելուն և աջուձախ խաբելուն, որ շատ շուտով փայտե շինանյութի մի մեծ պահեստ կառուցեց, որտեղ աշխատում էին հարյուր բանվոր և հաշիվներ գրող տասներկու հաշվապահ։ Նա գնեց նաև չորս ավտոմեքենա և երկու ավտոգնացք, որոնք պետք էին ոչ թե զբոսնելու, այլ քթի կտորները տեղափոխելու համար։ Նա
դրանք նույնիսկ արտասահման՝ Ֆրանսիա և Շոտլանդիա էր ուղարկում։
Եվ նա գնալով ավելի ու ավելի շատ սկսեց խաբել։ Եվ նրա քիթը չէր հոգնում աճելուց։
Բուրատինոն ավելի ու ավելի էր հարստանում։ Հիմա նրա պահեստում երեք հազար հինգ հարյուր բանվոր էր աշխատում, իսկ հաշիվները գրում էին չորս հարյուր քսան հաշվապահ։ Բայց, ցավոք սրտի, անդադար ստելու պատճառով Բուրատինոյի երևակայությունը սպառվեց։ Որևէ սուտ կամ անհավանական պատմություն հորինելու համար նա հիմա ստիպված էր թաքուն ականջ դնել, թե ինչպես են ստում ուրիշները և կրկնել նրանց՝ թե՛ մեծերի, թե՛
երեխաների հորինածները… Բայց դրանք, որպես կանոն, շատ փոքրիկ ստեր էին, որոնցից քիթը ընդամենը մի քանի սանտիմետր էր աճում։ Այդ ժամանակ Բուրատինոն որոշեց հուշարար վարձել։ Նոր աշխատակիցն ամբողջ օրը
նստում էր գրասենյակում, տարբեր անհավանական բաներ էր հորինում, գրի էր առնում թղթի վրա և տալիս տիրոջը.
– Ասացե՛ք, որ Սուրբ Պետրոսի տաճարը կառուցել եք Դուք, ոչ թե Միքելանջելոն։
– Ասացե՛ք, որ Ֆորլիմպոպոլի քաղաքն անիվների վրա է կանգնած և կարող է
ճանապարհորդել։
– Ասացե՛ք, որ մի անգամ հայտնվել եք Հյուսիսային բևեռում, Երկրագնդի մեջ անցք եք բացել և հասել Հարավային բևեռ։
Հուշարարը վատ չէր վաստակում այս ստերի շնորհիվ, բայց ստելու այս անդադար վարժանքներից երեկոյան գլուխը սկսում էր ուժեղ ցավել։
– Ասացե՛ք, որ Մոնբլան սարը ձեր հորաքույրն է։
– … որ փղերը ոչ թե կանգնած կամ պառկած են քնում, այլ՝ կնճիթի վրա կանգնած։
– … որ Պո գետը հոգնել է Ադրիատիկ ծովը թափվելուց և ցանկանում է Հնդկական օվկիանոսը նետվել։
Հիմա, երբ շատ հարուստ էր դարձել, Բուրատինոն արդեն ոչ թե ինքն էր կտրում քթի ծայրը, այլ նշանավոր հյուսն վարպետները։ Դրա համար նրանք սպիտակ ձեռնոցներ էին դնում և կտրում էին ոսկե սղոցով։
Տերը նրանց կրկնակի էր վճարում. Նախ՝ աշխատանքի, ապա՝ լռելու համար, որ ոչ մեկին չպատմեն իր զարմանալի քթի մասին։ Իսկ երբ օրը շատ հաջող էր լինում, Բուրատինոն նրանց նույնիսկ մի բաժակ հանքային ջուր էր հյուրասիրում։

Առաջին ավարտ
Բուրատինոն ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ էր հարստանում։ Բայց չկարծեք, թե նա ագահ էր դարձել։ Հուշարարին, օրինակ, երբեմն նույնիսկ նվերներ էր տալիս։ Ասենք՝ անանուխի կոնֆետ, տանձ կամ սենեգալական դրոշմանիշ…
Համաքաղաքացիները շատ էին հպարտանում Բուրատիոյով, ցանկանում էին նույնիսկ նրան քաղաքապետ ընտրել, բայց նա չէր համաձայնում, քանի որ չէր ցանկանում իր վրա այդպիսի մեծ պատասխանատվություն վերցնել։
– Բայց ախր Դուք այնքա՜ն շատ բան կարող եք անել մեր քաղաքի համար,- ասում էին նրան։
– Կանեմ, առանց դրա էլ կանեմ։ Մանկապարտեզ կսարքեմ, եթե, իհարկե, այն իմ անունով կոչեք։ Քաղաքային այգում նստարան կդնեմ, որ ծերունի բանվորները հոգնած ժամանակ կարողանան հանգստանալ։
– Կեցցե՜ Բուրատինոն։ Կեցցե՜ Բուրատինոն։
Մարդիկ այնքան ուրախացան, որ որոշեցին քաղաքի գլխավոր հրապարակում
Բուրատինոյի մարմարե հուշարձանը կանգնեցնել։ Եվ կանգնեցրեցին։ Մարմարե Բուրատիոն երեք մետր հասակ ուներ, իսկ նրա կողքին կանգնած աղքատ տղան, որ նույնպես մարմարից էր, ընդամենը իննսունհինգ սանտիմետր էր։ Մարմարե Բուրատիոն նրան մի սոլդո էր տալիս։ Հուշարձանի մոտ նվագախումբն էր նվագում, երկինքը լուսավորվել էր հրավառությունից… Դա շատ մեծ տոնակատարություն էր։

Երկրորդ ավարտ
Բուրատինոն ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ էր հարստանում։ Եվ որքան հարստանում էր, այնքան ավելի ագահ էր դառնում։ Հուշարարը, որ գիշեր-ցերեկ աշխատում էր՝ նորանոր ստեր հորինելով, վաղուց խնդրում էր տիրոջը, որ աշխատավարձը բարձրացնի, բայց Բուրատինոն ամեն անգամ մի պատճառ էր գտնում նրան մերժելու համար։
– Լավ ես սովորել՝ հավելավճար պահանջել, իսկ երեկ ինձ հազիվ մի երեքսոլդոյանոց սուտ տվեցիր՝ քիթս ընդամենը տասներկու միլիմետր էր աճել։ Այսպիսի կտորից ատամմաքրիչ էլ չես սարքի։
– Ես ընտանիք ունեմ,- բացատրում էր հուշարարը,- իսկ կարտոֆիլը թանկացել է։
– Բայց բլիթներն էժանացել են։ Ինչո՞ւ չես ուզում կարտոֆիլի փոխարեն բլիթ գնել։
Ի վերջո հուշարարը սկսեց ատել տիրոջը և որոշեց վրեժ լուծել։
– Ես նրան ցույց կտամ,- սպառնաց նա՝ նոր ստեր գրի առնելով թերթիկների վրա։
Մի անգամ թերթիկներից մեկի վրա նա ակամա գրեց. «Պինոքիոյի արկածների» հեղինակը Կառլո Կոլոդին է, իսկ «Ոսկե բանալին» գրել է Ալեքսեյ Տոլստոյը»։ Այդ թերթիկն ընկավ ստերով թերթիկների մեջ։ Իսկ Բուրատինոն, որ ամբողջ կյանքում ոչ մի գիրք չէր կարդացել, մտածեց, որ սա էլ մյուսների նման հուշարարի հորինած ստերից է, մտքում պահեց այն, որ պետք եղած դեպքում ասի։
Հենց այսպես պատահեց, որ նա կյանքում առաջին անգամ, ակամայից ճշմարտություն ասաց։ Բայց հենց այդ պահին այն փայտակտորները, որ հայտնվել էին նրա ստերի արդյունքում, փոշի ու թեփ դարձան, անհետացավ նաև նրա ողջ հարստությունը, ոնց որ ջուրը քշի-տանի։
Բուրատինոն նորից դարձավ աղքատ, հայտնվեց իր հին տանը, որտեղ նույնիսկ աթոռ չկար, անգամ մի թաշկինակ, որով նա կարողանար արցունքները սրբել։

Երրորդ ավարտ
Բուրատինոն ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ էր հարստանում։ Եվ, իհարկե, շուտով կդառնար աշխարհի ամենահարուստ մարդը, եթե այդ կողմերում չհայտնվեր մի խորամանկ, ամենագետ մարդ։ Նա գիտեր անգամ, որ Բուրատինոյի ողջ հարստությունը կցնդեր, եթե նա ճիշտ խոսեր։
– Սինյոր Բուրատինո, այսպես ու այսպես, զգույշ եղեք, նույնիսկ պատահաբար մի ճիշտ բառ չասեք, թե չէ ամեն ինչ կավարտվի։ Հասկացա՞ք։ Շատ լավ է։ Հա՛, ի դեպ, սա ձե՞ր առանձնատունն է։
– Ո-ո-ոչ,- ասաց Բուրատինոն։
– Ուրեմն ե՛ս այստեղ կապրեմ, այն ինձ շատ է դուր գալիս։ Իսկ այս պահեստները նո՞ւյնպես ձերը չեն։
– Ո-ո-ոչ,- դժկամությամբ կմկմաց Բուրատինոն՝ չցանկանալով ասել ճշմարտությունը։
– Հրաշալի է, ուրեմն իմը կդառնան…
Այսպես մարդը խլեց Բուրատինոյից մեքենաները, ավտոգնացքները, հեռուստացույցը, ոսկե սղոցը… Բուրատինոն գնալով ավելի ու ավելի էր մռայլվում, բայց ավելի շուտ լեզուն կկտրեր, քան կասեր ճշմարտությունը։
– Ի դեպ,- վերջում հարցրեց մարդը,- սա Ձե՞ր քիթն է։
Այստեղ Բուրատինոն էլ չհամբերեց.
– Իհա՛րկե իմն է։ Եվ Դուք այն չեք կարող խլել ինձանից, վա՜յ նրան, ով կհամարձակվի ձեռք տալ քթիս։
– Այ սա իսկական ճշմարտություն է,- ժպտաց մարդը։
Եվ նույն վայրկյանին Բուրատինոյի ողջ հարստությունն իսկապես տաշեղների վերածվեց, փոշի դարձավ։ Ուժեղ քամի բարձրացավ և քշեց-տարավ ամեն ինչ, նաև խորհրդավոր մարդուն։ щԵվ Բուրատիոն մնաց մենակ, դատարկ ձեռքերով, նույնիսկ հազի համար անանուխի մի կոնֆետ անգամ չուներ։

Հարցեր և առաջադրանքներ
1.Ընտրեք հականիշներ կանաչով ընդգծված բառերի համար
2.Գտի՛ր կապույտով ընդգծված բառերի հոմանիշները:
3.Կարմիրով ընդգծված բառերը պիտակավորելու համար օգտագործեք բառարան:

4.Երեք հեքիաթային վերջաբաններից ո՞րն է ձեզ ամենաշատը դուր եկել: Հիմնավորե՛ք ձեր պատասխանը.
5.Գտեք այս հեքիաթի ձեր ավարտը:


Рубрика: Армянский язык, Մայրենի (Армянская литература)

Հեքիաթներ և պատմություններ մեծերի և փոքրերի համար

Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ և պատմություններ մեծերի և փոքրերի համար» շարքից ընտրի՛ր մեկը, տեղադրի՛ր բլոգումդ, սովորի՛ր շատ լավ կարդալ, ապա մտածի՛ր հարցեր ընտրածդ պատմության վերաբերյալ, հարցերը գրի՛ր պատմության ներքևի հատվածում, դասարանում կուղղես ընկերներդ։ Ըստ ցանկության կարող ես ընտրածդ պատմությունը նկարել և նկարածդ դարձյալ կցել պատմությանը։

Սակա՛լա–պակա՛լա

Երկու փոքրիկ նստած էին իրենց բակում և խոսելու նոր լեզու էին հորինում: Իրենցից բացի  ոչ մեկը այդ լեզուն  չէր հասկանալու, ոչ մեկը աշխարհիս  երեսին:
_Սակալա-պակալա,-ասաց  մի տղան:
_Պակալա պակալա, բրաֆ,-ասաց  մյուս տղան: Եվ երկուսն էլ ծիծաղից թուլացան: Նրանցից ոչ հեռու՝ երկրորդ հարկի պատշգամբում նստած էր մի ծեր, բարի պարոն և լրագիր էր կարդում: Դիմացի տան լուսամուտից էլ մի սովորական տիկին էր նայում. ո՛չ բարի էր, ո՛չ էլ՝ չար:
_ Ի՛նչ հիմար են այս երեխաները -ասաց նա: Բարի պարոնը չհամաձայնեց.
_ Ի՜նչ եք ասում, ես այդպես չեմ կարծում,-ասաց նա:
_ Ուզում եք ասել, որ հասկանո՞ւմ եք նրանց բլբլոցը:
_ Բա ո՜նց,-պատասխանեց բարի պարոնը,-իհարկե ամեն ինչ հասկանում եմ: Մեկն ասաց՝ լավ օր է այսօր, իսկ մյուսը նրան պատասխանեց՝ վաղն ավելի լավ օր կլինի: Տիկինը քիթը կնճռոտեց, բայց ձայն չհանեց, որովհետև երեխաները նորից սկսեցին խոսել իրենց լեզվով.
_Մարասկի բարաբասկի պիմպարամոսկի,-ասաց մեկը:
_Բամբարամբամ բասկի կումպարասկի բրու,-պատասխանեց մյուսը: Եվ նրանք կրկին ծիծաղեցին:
_ Հիմա էլ կասե՞ք՝ հասկացաք,-փնփնթաց տիկինը:
_ Հասկացա,-ժպտալով ասաց ծեր պարոնը,-նրանցից մեկն ասաց.
_ Ինչ լավ է, որ մենք ապրում ենք այս աշխարհում:
Մյուսն էլ պատասխանեց.
_ Այո՛, աշխարհը հրաշալի է:
_ Իրո՞ք հրաշալի է մեր աշխարհը,-զարմացավ տիկինը:
_ Բամբար ամբամբասկի, բրաֆ, բրիֆ, բրուֆ,-պատասխանեց ծեր պարոնը:

Առաջադրանքներ
  1. Գտի՛ր և գրի՛ր 3 գոյական, ածական և բայ:
  2. Ընդգծված բառերի համար գրի՛ր հականիշներ:
Рубрика: Армянский язык, Մայրենի (Армянская литература)

Մանուկ-խան Ղ․ Աղայան

Սովորի՛ր պատմել Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» ավանդությունը, դասարանում բեմադրելու ենք։ Դուրս գրածդ անծանոթ բառերը սովորի՛ր։

Անծանոթ բառերը

տխմար — հիմար, անմիտ
ճշմարիտ — ճիշտ, շիտակ
սպանդանոց — անասուններ մորթելու և միսը նախնական մշակման ենթարկելու արտադրական ձեռնարկություն
կայտառ — եռանդուն, առույգ
աղախնություն — աղախին լինելը
ծառա — տնային ծառայող՝ աշխատող
խուրջին — ուսին կամ գրաստի վրա գցելու՝ բրդից գործված երկաչքանի տոպրակ՝ պայուսակ
փառաշեն — փառակերտ


Рубрика: Армянский язык, Մայրենի (Армянская литература)

Մանուկ-խան

Կարդա՛ Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» ավանդությունը։  Անծանոթ բառերը բացատրի՛ր։

Ինչպես մեծերի մեջ կան տխմար և իմաստուն մարդիկ, մանուկների մեջ էլ կան տխմարներ ու իմաստուններ։ Իմաստությունը հասակից կախումն չունի, այդ մի շնորհք է, որ Աստված նրան է տալիս, ում ընտրում է ինքը։ Այսպիսի ընտրվածներ շատ քիչ են լինում թվով։ Ամեն մարդ կարող է իմաստությունը սիրել, իմաստասեր լինել, բայց ո՛չ իմաստուն։ Սողոմոն իմաստունը տասներկու տարեկան ժամանակ արդեն իմաստուն էր։ Դանիել մարգարեն նույնպես իմաստուն էր շատ փոքր հասակից։ Այսպիսի իմաստուն մանուկներ հայոց մեջ ևս շատ են եղել։ Եվ թեպետ դրանց պատմությունը հեքիաթների կարգն է ընկել, բայց ճշմարիտ եղած բաներ կան։ Ահա՛ այդպիսի մի մանուկի պատմություն պիտի անեմ։* * *

Թիֆլիս քաղաքի փողոցով մի մարդ էր գնում դեպի քաղաքի շուկան՝ ձվով բարձած մի էշ առաջը գցած։ Նրա հետևից էլ մի ուրիշ մարդ մի գիժ եզն էր առաջն արած տանում դեպի սպանդանոց։ Եզնատերը բղավում է իշատիրոջը.

— Իշիդ կապը բռնի՛ր, մի կո՛ղմ քաշվիր․ եզս գիժ է, հարու կտա։

Մի քանի անգամ կանչում է այսպես, բայց իշատերը չլսելն է դնում, մինչև եզը հասնում է և իր եղջյուրներով զարկում կթոցներին ու վայր գլորելով կոտրտում ձվանը։ Այս ժամանակ իշատերը բռնում է եզնատիրոջ օձիքը և տանում դատարան։

Այս դեպքին ներկա էին շատ մանուկներ և նայում էին նրանց կռվին։ Մանուկներից մեկը՝ մի աշխույժ և կայտառ երեխա, երբ տեսավ, որ դրանք դատաստանի են դիմում, նրանց հետևից կանչեց.

— Եզնատերը համրանա՛, եզնատերը համրանա՛։

Այս խոսքն իմացավ եզնատերը և, երբ դատավորի մոտ գնացին, իշատերն իր գանգատն արավ, վնասը պահանջեց, դատավորը դարձավ եզնատիրոջը և հարցրեց, թե ի՞նչ ունի ասելու, նա իրան համր ձևացրեց և ձեռքով հասկացրեց դատավորին, որ լեզու չունի։

— Այս մարդը համր է,— ասաց դատավորը,— դու վկաներ բեր, որ քո գանգատը ուղիղ է։

— Տե՛ր իմ,— պատասխանեց իշատերը,— սա սուտ է համր ձևանում, ընդհակառակն՝ քանի անգամ բղավեց հետևիցս, թե՝ մի կո՛ղմ քաշիր էշդ, եզս գիժ է, հարու կտա…

— Շա՛տ լավ, ինչո՞ւ ուրեմն չկատարեցիր այդ մարդու ասածը, ուրեմն, էլ ի՞նչ ես ուզում սրանից։

Հետո դատավորը եզնատիրոջը հարցրեց, թե՝ ինչո՞ւ է համրանում, քանի որ խոսել գիտե։

— Տե՛ր իմ, այս իմ խելքի բանը չէր,— պատասխանեց եզնատերը,— այլ՝ Աստուծո ողորմությունն էր, որ ինձ վրա հասավ մի երեխայի բերանով։ Երբ որ այս մարդը ինձ քաշքշելով ձեզ մոտ էր բերում, մի շնորհալի մանուկ կանչեց հետևիցս. «Եզան տերը համրանա՛»։ Ես էլ նրան լսելով համրացա, և ահա, ինչպես տեսաք, այդ մարդն իր բերանով խոստովանեց, որ ես քանի անգամ կանչեցի իրան, թե՝ էշդ մի կո՛ղմ քաշիր, եզս գիժ է։

— Շա՛տ լավ, գնա՛,— ասաց դատավորը,— դու արդար ես. միայն՝ այն երեխային ուղարկիր ինձ մոտ, ես կուզեմ տեսնել նրան։

Այս դեպքից հետո հայտնի եղավ շատերին, որ իրանց մեջ մի իմաստուն մանուկ կա, և ով որ տեսնում էր նրան՝ գլուխ էր վայր բերում, ինչպես մեծ մարդու, և հարգում ու պատվում նրան, ինչպես Աստուծո ընտրածի։* * *

Բուն բարեկենդանի կիրակի երեկոն էր։ Ամեն տանը մեծ խնդություն և ուրախություն կար։ Տխուր էր միայն քաղաքի մեջ մի նշանավոր կին՝ իր աղախնու և երեխանց հետ։ Դրանք ոչինչ չունեին ուտելու։

Տիկնոջ մարդը երևելի հարուստ վաճառական էր։ Երկար ժամանակ էր, ինչ որ հեռացել էր քաղաքից և կնոջ համար ապրուստ չէր ուղարկել։ Կինն սկսել էր տան կայքը քիչ-քիչ ծախել և նրանով կառավարվել էր մի կերպ, վերջն սկսել էր ձեռագործություն անել, բայց դրանով այնքան վարձատրություն չէր ստանում, որ բավական լինի իր ապրուստին։ Այդ օրվա ձեռագործին ընդամենը երկու շահի էին տվել, մի շահու յուղ ու հաց էր առնուլ տվել, խաշու շինել, մի շահու էլ՝ խունկ ու մոմ։

Այս տխրալի րոպեին մեկ էլ հանկարծ դուռը թխկթխկացրին։ Կնոջ ամուսինն էր նա, որ նոր էր եկել օտարությունից։

— Ո՞վ ես,— հարցնում են ներսից, բայց մարդը խորամանկությամբ իր անունը չի տալիս, իր կնոջ հավատարմությունը փորձելու համար։

— Ես եմ,— ասում է,— ի՞նչ եք հարցնում, մի՞թե չեք ճանաչում։— Եվ այս ասում է ձայնը փոխած։

Հարցնողը աղախինն էր, իսկ կինը բաց էր արել պատուհանը, որ եթե օտար մարդ լինի ներս եկողը, իսկույն ինքն իրան վայր գլորե տան երրորդ հարկից։ Այնքան տարի խեղճություն էր քաշել, բայց ոչ ոքի հայտնած չէր իր չքավորությունը, արատավորած չէր իր մաքուր անունը, լավ էր համարել մեռնել, քան թե որևէ անպատվություն բերել իր անվանը։ Մարդը երբ համոզվեց, որ օտարի առջև իր դուռը փակ է եղել, նոր հայտնեց իր անունը իր սեփական ձայնով, թե՝ ես Ավագն եմ, և դուռն իսկույն բացվեց իր առջև։

Ներս գնաց տուն, բարևեց կնոջը՝ չորս կողմին նայելով, և տունն անշուք ու ամեն զարդ ու զարդարանքից զուրկ գտնելով՝ մնաց ապշած, թե այս ինչ է նշանակում։

— Այս ի՞նչ բան է, ինչո՞ւ եք այսպես,— հարցրեց։

— Դո՛ւ ողջ լինիս,— ասաց կինը,— ի՞նչ է եղել։

— Զարմանում եմ,— ասաց մարդը,— մի՞թե մեր այսինչ ծառան քեզ չի հասցրել իմ ուղարկած գոհարը։

— Ոչինչ չեմ ստացել նրանից,— ասաց կինը.— բայց նա այժմ այլևս ծառա չէ, այլ՝ քաղաքիս առաջին հարուստն է. տներ է շինել հոյակապ պալատների նման, շինել է և մի մեծ եկեղեցի իր անունով, թագավորի առաջին սիրելին է այժմ։

— Հասկացա՜. ուրեմն, իմ ուղարկած հարստությունը իրան է սեփականել և ձեզ մատնել այս թշվառությանը։ Շա՛տ լավ, ես կիմանամ, թե վաղն ի՛նչ օյին կբերեմ նրա գլխին։ Հիմա դատարկեցե՛ք խուրջինս, այնտեղ ուտելու բան շատ կա, այս երեկոյիս բավական է մեզ. վաղն Աստված ողորմած է։

Մյուս օրը մեծ պասի երկուշաբթի օրն էր։ Քաղաքի բոլոր թաղերում մի-մի խանություն էին հաստատել, և մեծ-մեծ աղա մարդիկն անգամ բուրդը դուրս մուշտակներ էին հագել, փափախները՝ նույնպես, երեսներին ալյուր քսել, շրջապատվել փառաշներով, որոնք նույնպես ծաղրական շորեր էին հագել։ Ամեն անցնողի կանչում էր խանը և, մի բանում մեղադրելով, նրանից մի տուգանք էր առնում։ Այս խաներից ամենից նշանավորը Մանուկ-խանն էր։

Մեր իմաստուն մանուկին խան էին շինել, և նա դատաստան էր անում ոչ ծաղրածությամբ, այլ՝ բոլորովին լուրջ կերպով։ Բոլոր մեծ ու փոքր մնացել էին հիացած՝ տեսնելով, որ մի տասներկու տարեկան պատանի մարդկանց սրտերի խորքերն է թափանցում, նրանց վատ արարքները երեսներին զարկում և հրամայում իր փառաշներին, որ ծեծեն անխնա և որոշած տուգանքն առնեն։ Բայց և շատերին, որոնք զրկված էին, խեղճ էին և թշվառ, նրանց էլ կանչում էր, մխիթարում, խրատում և հավաքած տուգանքներից մի բան տալիս, որ տանեն իրանց պակասությունը հոգան։

Հենց ա՛յս միջոցին Մանուկ-խանը նկատեց, որ մի մարդ, երեսի գույնը նետած՝ անց է կենում շտապ-շտապ, բռունցքը սեղմելով և պռոշները կծոտելով։ Իսկույն հրամայեց իր փառաշներին, որ բռնեն այն մարդին։ Մարդին բռնեցին և բերին Մանուկ-խանի առջևը կանգնացրին։ Այս մարդը Ավագ վաճառականն էր։

— Ի՞նչ մարդ ես դու և ո՞ւր ես գնում այդպես կատաղած,— հարցրեց Մանուկ-խանը։

Վաճառականը, տեսնելով, որ սա հանաք չի անում և պատրաստ է մինչև անգամ ծեծել տալու, ասաց.

— Խա՛ն, գլխիդ արևիդ մատաղ, ես մի գանգատ ունիմ, արդար դատաստան արա։ Այսինչ ժամանակ այսինչ մարդու ձեռքով ես Բաղդադից մի հրաշալի գոհար ուղարկեցի իմ կնոջ համար։ Երեկ երեկոյին եկա և իմացա, որ մարդը իմ ամանաթս տեղ չի հասցրել։ Այսօր գնացի իրան ասացի, նա թե՝ ես տվել եմ կնոջդ, նա որ շռայլ լինի և վատնե՝ ես ի՞նչ մեղավոր եմ։ Եվ սկսեց կնոջս վրա վատ-վատ բաներ խոսել։ Գնացի թագավորին գանգատվեցի, թագավորը կանչեց նրան, նա էլ՝ իր հետ երեք վկա բերավ, որոնք միաբերան հաստատեցին, որ մարդն իմ գոհարը տվել է կնոջս։ Ի՞նչ է մնում ինձ անել այժմ, թե ո՛չ մահու չափ պատժել կնոջս։ Ահա՛ և այն մարդիկը, որոնք անցնում են։

— Շա՛տ լավ,— ասաց Մանուկը։— Գրագիրնե՛ր, գրեցե՛ք այս մարդու գանգատը, իսկ դուք, փառաշնե՛ր, բռնեցե՛ք այն չորսին էլ և բերե՛ք այստեղ։

Փառաշները բռնեցին երբեմնի ծառա, իսկ այժմ՝ քաղաքի աղաներից մեկին և նրա երեք վկաներին։ Մանուկ-խանը հրամայեց, որ վկաներին հեռացնեն իրարից և ջոկ-ջոկ սենյակում փակեն։ Հետո դառնալով թազա հարուստին՝ ասաց.

— Այս մարդը քեզ ի՞նչ գոհար է տվել, ի՞նչ գույն ուներ, ի՞նչ ձև ուներ, ի՞նչ մեծություն, ի՞նչ ծանրություն և ի՞նչ զորություն։

Մարդն ասաց, որ գոհարը մի քար էր՝ կատվի աչքի չափ և նման։ Ցերեկը խավար էր երևում, իսկ գիշերը փայլում էր։ Թե ի՞նչ ծանրություն ուներ՝ չգիտեմ, չեմ կշռել, և թե ի՞նչ զորություն ուներ՝ նույնպես չգիտեմ, չեմ փորձել։

— Դո՛ւ ասա. ի՞նչ զորություն ուներ գոհարը,— հարցրեց վաճառականին։

— Իմ գոհարն այն զորությունն ուներ, որ ինչ դատարկ քսակում էլ դնեիր, իսկույն ոսկով կլցվեր,— պատասխանեց Ավագը։

— Շա՛տ բարի։ Իսկ դու ի՞նչ արիր այն գոհարը, հանձնեցի՞ր տիրոջը,— հարցրեց մեղադրվողին։

— Այո՛, հանձնել եմ,— պատասխանեց թազա հարուստը։

— Շա՛տ լավ, տարե՛ք սրան մի առանձին սենյակ և բերե՛ք վկաներից մեկին։

— Դու տեսա՞ր,— հարցրեց վկային,— որ այն մարդը այս մարդու կնոջը հանձնեց սրա ուղարկած ամանաթը։

— Այո՛,— պատասխանեց վկան։

— Ի՞նչ բան էր։

— Քար էր։

— Ի՞նչ ձև ուներ։

— Կլոր էր։

— Ի՞նչ գույնի քար էր։

— Սպիտակ։

— Ի՞նչ մեծություն ուներ։

— Ահա՛ այսչափ կլիներ,— ասաց նա՝ ցույց տալով իր ձեռքի բռունցքը։

— Թանա՛ք քսեցեք սրա ամբողջ բռունցքին, և նրանով թող դրոշմե թղթի վրա քարի մեծությունը։

Հրամանը կատարվեց։ Թազա հարուստը, սուտ վկաներ վարձելով՝ նրանց ասել էր, որ քար է եղել իր ստացածն ու տվածը, բայց մոռացել էր ասել, թե ինչպիսի՛ քար էր։

— Հիմա տարե՛ք սրան իր սենյակը և մյուս վկային բերե՛ք։

Մյուս վկան էլ ցույց տվավ, որ քարի մեծությունը մի թաթաչափ էր, ձևը տափակ էր, գույնը՝ սև։

Երրորդ վկան ցույց տվավ, որ քարի մեծությունը եղունգի չափ էր, գույնը՝ կարմիր, ձևը՝ քառանկյունի։

Մանուկ-խանն այս ամենը գրել տվավ և հետո բոլորին երես առ երես բերելով՝ կարդաց ամենքի ցուցմունքները։ Սուտ վկաները սարսափի մեջ ընկան, ամանաթ ուրացողը ամոթահար եղավ։

Բոլոր հանդիսականները միաձայն գոռացին.

— Կախեցե՜ք դրանց, կախեցե՜ք, խեղդեցե՜ք, սպանեցե՜ք։

— Սպասեցե՛ք,— ասաց Մանուկ-խանը և, դառնալով ուրացողին, ասաց.

— Այս րոպեիս ե՛տ դարձրու այս մարդի ապրանքը, և քեզ կազատեմ, եթե ոչ՝ կհրամայեմ, և իսկույն կգլխատեն քեզ։

Թագավորի մոտ գնալիս ուրացողը գոհարը տարել էր հետը, որ եթե բանը բացվի՝ ետ դարձնե։ Ծոցիցը հանեց գոհարը և տվավ Մանուկ-խանին։

Մանուկ-խանն էլ գոհարը հանձնեց տիրոջը և ստորագրություն առավ նրանից, որ իր ապրանքն ստացավ։

Ժողովուրդը շատ գոհ մնաց այդ արդար դատաստանից և Մանուկ-խանին գովասանելով մինչև երկինք բարձրացրեց։ Այս դատաստանի լուրը հասավ մինչև թագավորի ականջը։ Թագավորը կանչեց Մանուկ-խանին և ամեն բան մանրամասն իմանալով՝ մեծ պարգևներ տվավ նրան և իր մեծ իշխանների կարգը դասեց։

Մինչև այսօր էլ Մեծ պասի երկուշաբթի օրը շատերն են խան դառնում Թիֆլիսում, բայց Մանուկ-խանի պես խան միայն մեկ անգամ է եղել և այլևս չի կրկնվել։