Рубрика: Բնագիտություն

ԲՈՒՅՍԵՐԻ ԲԱԶՄԱՑՈՒՄՆ ՈՒ ՏԱՐԱԾՈՒՄԸ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բույսերի բազմացումը: Ո՞րն է բույսերի բազմացման առանձ­նահատկությունը։
    Բույսերր, ինչպես և բոլոր կենդանի օրգանիզմները բազմանում են: Դա կարևոր հատկություն է. այդպես կյանքը շարունակվում է: Մի բույսից կամ նրա մարմնի մեծ կամ փոքր մասից առաջանում է մեկ կամ մի քանի նոր առանձնյակ: Բազմացման այսպես կոչված անսեռ ձեր բնորոշ է բույ­սերին, սա նրանց բազմացման առանձնահատկությունն է:
  2. Բույսերի բազմացման ի՞նչ եղանակներ կան:
    Բույսերի անսեռ բազմացում և բույսերի սեռական վերարտադրություն:
  3. Ի՞նչն է ծառայում բույսերի տարածմանը բնության մեջ:
    Բույսերր, բազմանալով, տարածվում են բնության մեջ: Դրան են ծա­ռայում բույսի մարմնի մասերը, նրա կոները, ծաղիկները, պտուղները և սերմերը: Բույսերի տարածվելուն նպաստում են արտաքին միջա­վայրի տարբեր գործոններ:
  4. Ո՞րն է արտաքին միջավայրի գործոնների դերը բույսերի տարած­ման մեջ:
    Քամին, ջուրը կամ կենդանիները և մարդը տարածում են բույսեր։
  5. Ի՞նչ հարմարանքներ ունեն բույսերը բնության մեջ տարածվելու համար:
    Դրանք են քամու միջոցով տա­րածվող պտուղների և սերմերի թեթև լինելը, դրանց վրա թևիկների և մազմզուկների առկայությունը: Միջատներին, թռչուններին և այլ կենդանիներին գրավում են պտուղ­ների և սերմերի վառ գույնը, կպչող ծածկույթները:
  6. Ի՞նչ է ֆլորան:
    Բազմանալով և տարածվելով՝ բույսերը գրավում են որոշակի տա­րածքներ: Այդպիսի տարածքների բույսերի բազմազան խմբերր միասին անվանում են ֆլորա:

Оставьте комментарий