Рубрика: Մայրենի (Армянская литература)

Համո Սահյան

Հոկտեմբերի 11

  1. Անգիր սովորի՛ր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է» բանաստեղծությունը։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

2. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Հրդեհ – բոց, որն ընդգրկում է և ոչնչացնում ինչ-որ բան՝ անտառ, դաշտ, տուն և այլն:

3. Ի՞նչ գիտես Համո Սահյանի մասին, պատմի՛ր բլոգում, կարող ես օգտվել համացանցից։

Բանաստեղծ Համո Սահյանը ծնվել է  ապրիլի 141914թ. Սիսիանի շրջանի:

Համո Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից,  սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ: 1972 թվականին լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975 թվականին նա արժանանում է ՀԽՍՀ պետական մրցանակի։ Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն։ 2014 թվականի ապրիլի 14-ին՝ բանաստեղծի 100-ամյակին, նրա հայրենի գյուղում՝ Լորում, բացվել է տուն-թանգարան։ Թանգարանը երկհարկանի է, առաջին հարկում ցուցադրված են գյուղացիների կենցաղային իրերը, երկրորդ հարկում՝ Համո Սահյանի անձնական իրերը, բանաստեղծությունների ժողովածուները։ Ներկայումս թանգարանը շարունակում է համալրվել նոր ցուցանմուշներով։

Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։